Արի մեր մեջ մնա (Amalka – Ari mer mej mna) Երգի բառեր
Մեր ստեղծած հեքիաթը
Էլ չենք պատմի նրանց
Մեր մեջ մնա անցածը
Սև թելերով կապած
Նրանք ուզեին բացել մեր
Վերքերը սպիացած
Թող, որ ես ինձ թողնեմ մեր
Հեքիաթը չպատմված
Արի մեր մեջ մնա
Թե չէ կբարդանա
Սրտիս վրա մի վերք
Կավելանա
Արի մեր մեջ մնա
Թե չէ կբարդանա
Երազը մեր սիրո
Կանհետանա
Քեզ հետ ապրած օրերը
Չեմ մոռանա երբեք
Ինչքան էլ համոզեմ ինձ
էդ սերը թաքցնել
Եթե փողոցում տեսնենք
Չբարևենք, անցնենք
Հմ, ինչ ծանոթ ցավ կա
էս բառերում
Չբարևենք, անցնենք
Ու այդ պահին
Սիրտը իմ սառած կքարանա
Շունչը իմ պահած կհեռանամ
Դու նայում ես ինձ լուռ
Գոնե մի նշան տուր
Որ ես էլ անտեղի չխորանամ
Մի նշան տուր, որ ես համոզվեմ
Ապրումներն էս մենակ ես չունեմ
Մեր գրած հեքիաթը
Սիրո ակնթարթ էր
Որը իմ սրտում ես կպահեմ
Արի մեր մեջ մնա
Թե չէ կբարդանա
Սրտիս վրա մի վերք
Կավելանա
Արի մեր մեջ մնա
Թե չէ կբարդանա
Երազը մեր սիրո
Կանհետանա
Արի մեր մեջ մնա
Թե չէ կբարդանա
Սրտիս վրա մի վերք
Կավելանա
Արի մեր մեջ մնա
Թե չէ կբարդանա
Երազը մեր սիրո
Կանհետանա