Ani Yeranyan – Իմ Մամ (Im Mam) Երգի բառեր
Հին օրերում մի նկար
Ես ու դու նման իրար
Աչքերում քո շատ սեր ,
Որ հիմա էլ չի փոխվել ։
Բայց հիմա հեռու եմ ես
Մտքերով գրկում եմ քեզ,
Որ կարոտն այս մեծ
Չհաղթի էլ մեզ ։
Կրկ.
Քեզ սիրում եմ ավելի
Քան աստղերն են վերևի
Իմ մայր կյանքս տամ
Քիչ է քեզ միշտ պարտք եմ մամ։
Քո սիրուց ավելի մեծ
Չեմ տեսել ոչինչ անկեղծ
Իմ մայր կյանքս տամ
Քիչ է քեզ միշտ պարտք եմ մամ։
Ես սխալ լինեմ թե ճիշտ
Ձեռքը իմ բռնել էս միշտ
Ու քնած թե արթուն
Քո աղոթքն է ինձ պահում ։
Դու ներել ես ամեն ինչ
Ու հիմա էլի մի քիչ
Ինձ սպասիր ,որ գամ
Ու գրկեմ քեզ մամ։
Կրկ.
Քեզ սիրում եմ ավելի
Քան աստղերն են վերևի
Իմ մայր կյանքս տամ
Քիչ է քեզ միշտ պարտք եմ մամ։
Քո սիրուց ավելի մեծ
Չեմ տեսել ոչինչ անկեղծ
Իմ մայր կյանքս տամ
Քիչ է քեզ միշտ պարտք եմ մամ։