Iveta Mukuchyan – Margarit Երգի բառեր
Անսահման կրքերի վտանգավոր մի աստիճան.
Եթե բախտ ունես, կզգաս գոնե մեկ անգամ:
Կամ պահում ես ամուր,
սիրում ես շատ զգույշ,
Կամ էլ հիշում ես՝ տանջվելով ցմահ:
Ինչպես էր իմ մարմինը՝ խմորված քո ձեռքերի մեջ, արգելված մտքերի հետ…
Դե թքած, թե ինչ են խոսում.
Ես քեզ եմ ուզում,
Չէ՞ որ քո հետ ես մաքուր մարգարիտ եմ դառնում:
Բայց դե աշխարհը իմ փլուզվեց,
Պատեր էի շարել, քանդվեց,
Երբ դու եկար, ու քո ձեռքերում
Մաքուր-մաքուր մարգարիտ եմ դառնում:
Սեփական հեքիաթների հերոսներին խիստ շփոթել ենք:
Մեծացել, հասկացել, խաբնվել, առաջ անցել ենք,
Մեկ ա՝ դու ես հայտնվում
անընդմեջ իմ երազում,
Զգուշորեն հետապնդո՞ւմ, թե՞ ես եմ գժվում:
Գոռում էի ես լուռ, ու ոչ ոք ինձ չլսեց,
Քիչ-քիչ հանձնվում պայքարի մեջ ինքս ինձ հետ,
Ա՜խ, չէ՞ որ միայն ես
Քո ձեռքերում մաքուր-մաքուր մարգարիտ եմ դառնում: